ԵՄ-ն անհանգստացած է Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի հարձակումից
Քաղաքական
15:30 02/04/2024
Աշխարհ

ԵՄ-ն անհանգստացած է Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի հարձակումից

Եվրամիությունը անհանգստացած է Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա իսրայելական օդային հարվածներից և բոլոր կողմերին զսպվածության կոչ է անում։ «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ  այդ մասին ասել է Եվրոպական արտաքին քաղաքականության ծառայության ներկայացուցիչ Փիթեր Ստանոն։

«Մենք անհանգստացած ենք Դամասկոսում Իրանի դիվանագիտական ներկայացուցչության վրա Իսրայելի ենթադրյալ ավիահարվածից... Մեր դիրքորոշումն այն է, որ տարածաշրջանում նման լարված իրավիճակում շատ կարևոր է զսպվածություն ցուցաբերել, տարածաշրջանում հետագա էսկալացիան չի ծառայում որևէ մեկի շահերին»,-ասել է Ստանոն Բրյուսելում կայացած ճեպազրույցում:
 

Placeholder
ԵՄ-ն անհանգստացած է Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի հարձակումից