Հաղթանակից հետո Մխիթարյանն իր մարզաշապիկը նվիրել է Հայաստանի դրոշով երկրպագուին
Աշխարհում
13:38 02/04/2024
Աշխարհ

Հաղթանակից հետո Մխիթարյանն իր մարզաշապիկը նվիրել է Հայաստանի դրոշով երկրպագուին

Իտալիայի առաջնության 30-րդ տուրի   «Ինտեր»-«Էմպոլի» խաղից հետո մարզադաշտից հեռացած վերջին ֆուտբոլիստը եղել է «Ինտեր»-ի կիսապաշտպան, Հայաստանի  ֆուտբոլի ազգային հավաqականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը։

Հանդիպման ավարտից հետո նա մոտեցել է տրիբունաներից մեկում նստած երկրպագուին, ում ձեռքին եղել է Հայաստանի դրոշը։ Նա հանել է մարզաշապիկն ու փոխանցել երկրպագուին։
Կատարվածի լուսանկարը հրապարակվել է Իտալիայի Ա Սերիայի թվիթերյան էջից։

Հիշեցնենք, որ խաղն ավարտվել է «Ինտեր»-ի հաղթանակով՝ 2։0 հաշվով։ Խաղից իր էջում լուսանկարներ է հրապարակել նաև Մխիթարյանը։

Ի դեպ, խաղի մեկնարկի վերաբերյալ գրառմանն «Ինտեր»-ը կցել էր հենց Մխիթարյանի լուսանկարը։





Placeholder
Հաղթանակից հետո Մխիթարյանն իր մարզաշապիկը նվիրել է Հայաստանի դրոշով երկրպագուին