Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սերգեյ Լավրովը և Հաքան Ֆիդանը քննարկել են Հարավային Կովկասի խնդիրները
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր և տարբեր մակարդակներում առաջիկա շփումների ժամանակացույցը։ Այս մասին ասվում է նախարարների հեռախոսազրույցից հետո ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Կողմերը քննարկել են նաև իրավիճակը Հարավային Կովկասում և «3+3» ձևաչափով համագործակցության զարգացումը։
«Մարտի 1-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում բանակցությունների զարգացման ընթացքում նախարարները քննարկել են տարածաշրջանային օրակարգի ընթացիկ հարցեր՝ շեշտը դնելով Սևծովյան տարածաշրջանում, ինչպես նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակի վրա՝ տարածաշրջանային «3+3» հարթակի գործունեության զարգացման համատեքստում»,-հատնում է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարություն.