Արցախից Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը կալանավորվել է լրտեսության մեղադրանքով
Իրավունք
15:57 03/04/2024
Հայաստան

Արցախից Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը կալանավորվել է լրտեսության մեղադրանքով

Մարտի 29-ին Արցախի Հանրապետությունից Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանին մեղադրանք է ներկայացվել լրտեսության համար։

«Մարտի 30-ին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում անձին լրտեսության համար մեղադրանք է ներկայացվել, դատարանի որոշմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը»,- Panorama.am-ին ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ մարտի 29-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախի Հանրապետությունից  Հայաստան է տեղափոխվել երկու անձ։ Նրանք ամուսիններ են՝ Սամվել Գալստյանն ու Մարգարիտա Շահնազարյանը:

Հարցին՝ արդյո՞ք նրա հետ Հայաստան տեղափոխված կնոջը մեղադրանք չի առաջադրվել, Գ.Աբրահամյանը պատասխանեց. «Տվյալ գործի շրջանակներում խոսքը միայն իր մասին է»։ 

 

 

Placeholder
Արցախից Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը կալանավորվել է լրտեսության մեղադրանքով