Самый лучший из армян – это Армен Ашотян. Շարմազանովը՝ դատական նիստում
Քաղաքական
14:55 03/04/2024
Հայաստան

Самый лучший из армян – это Армен Ашотян. Շարմազանովը՝ դատական նիստում

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին այսօր էլ դատարանի դահլիճում դիմավորեցին «Աշոտյան» վանկարկումներով, ծափահարություններով։

«Самый лучший из армян – это Армен Ашотян։ Ցավդ տանեմ»,-այսպես դիմավորեց կուսակից ընկերոջը կուսակցության մյուս փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ապա Աշոտյանի՝ ո՞նց եք հարցին ի պատասխան, արձագանքեց. «Լավ ենք, Արմեն ջան, դու լավ լինես, ցավդ տանեմ, ախպե՜րս»։

Նաիրա Զոհրաբյանն էլ  Աշոտյանին փոխանցեց այսօր հրապարակված թարմ տվյալները՝ «GALLUP» International Association»-ի անցկացրած  հարցման մասնակիցների 47,5 տոկոսը   Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանին քաղբանտարկյալ է համարում։

«Գելափի տվյալներով՝ թիվ մեկ քաղբանտարկյալը։ Իհարկե դա գովալու բան չի, բայց դե էդ ա»,-ասաց Զոհրաբյանը։

Բացի կուսակից ընկերներից դահլիճում են նաև այլ քաղաքական, հասարակական գործիչներ։
 

Placeholder
Самый лучший из армян – это Армен Ашотян. Շարմազանովը՝ դատական նիստում