ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկանի ընտրությունն ավարտվել է
Կրթություն, գիտություն
16:44 03/04/2024
Հայաստան

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկանի ընտրությունն ավարտվել է

Այսօր կայացել է Երևանի պետական համալսարանի գիտխորհրդի նիստ, որի ընթացքում ընտրվել է նաև ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան։

Նիստին ներկա է եղել գիտխորհրդի 80 հոգանոց կազմից 73-ը։ 

ԵՊՀ-ից Panorama.am-ին հայտնեցին, որ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնի համար երկու թեկնածու էր առաջարվել։ Նրացից իրավագիտության թեկնածու, դոցենտ Գևորգ Պետրոսյանի օգտին քվեարկել է 8, իսկ գործող դեկանի տեղակալ, քրեական իրավունքի մասնագետ Հարություն Խաչիկյանի օգտին՝ 59 հոգի։

Բոլորին դեմ է քվեարկել 6-ը հոգի։

Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, որը դեկանի պաշտոնում է 1996 թվականից, այս տարի դեկանի ընտրություններում չէր առաջադրվել: 

 

Placeholder
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկանի ընտրությունն ավարտվել է