Էնթոնի Բլինքենը և Իլհամ Ալիևը քննարկել են ապրիլի 5-ի եռակողմ հանդիպումը
Քաղաքական
21:34 03/04/2024
Տարածաշրջան

Էնթոնի Բլինքենը և Իլհամ Ալիևը քննարկել են ապրիլի 5-ի եռակողմ հանդիպումը

Ապրիլի 5-ին նախատեսված ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Հայաստանի եռակողմ հանդիպման փաստն են քննարկել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Այդ մասին մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ալիևը մտահոգություն է հայտնե, որ այդ հանդիպմանը կարող է խոսեվլ Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու հարցը։

Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունները։

Իլհամ Ալիևն ասել է, որ Բեռլինում արտգործնախարարների միջև խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ բանակցություններն օգտակար էին գործընթացի առաջմղման առումով, և բանակցություններն արագացնելու անհրաժեշտություն կա։

«Արեւմուտքում հնչած մեղադրանքները, թե Ադրբեջանը մտադիր է հարձակվել Հայաստանի վրա, լիովին անհիմն են»,-պնդել է Ադրբեջանի նախագահը:

Placeholder