Էլեն Ասատրյանն ընտրվել է Գլենդեյլի քաղաքապետ
Քաղաքական
12:29 03/04/2024
Աշխարհ

Էլեն Ասատրյանն ընտրվել է Գլենդեյլի քաղաքապետ

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդեյլ քաղաքում տեղի ունեցած քաղաքային խորհրդի ընտրությունների արդյունքներով  քաղաքապետ է ընտրվել Էլեն Ասատրյանը։ Այս մասին ասվում է «Արևելյան շրջանի առաջադեմ դեմոկրատներ»-ի (EAPD) կողմից տարածված հաղորդագրության մեջ:

Ասատրյանն առաջին կին թեկնածուն է, ով 2022 թվականին ստացել է քաղաքային խորհրդի ամենաշատ ձայները: Նա այժմ դառնում է Գլենդելի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած առաջին ամերիկահայ կինը:

«Ոչ մի կարևոր բան հեշտությամբ չի ստացվում: Այս հաղթանակը թիմային աշխատանք և համառություն էր պահանջում։ Շնորհակալություն ենք հայտնում խորհրդի անդամներ Արդի Քասախյանին և պաշտոնաթող քաղաքապետ Դեն Բրոտմանին՝ ճիշտ վարվելու համար»,- ասված է հայտարարության մեջ:

Placeholder
Էլեն Ասատրյանն ընտրվել է Գլենդեյլի քաղաքապետ