ԲԴԽ-ն դատավոր Վահե Միսակյանին հայտարարեց խիստ նկատողություն
Իրավունք
10:21 04/04/2024
Հայաստան

ԲԴԽ-ն դատավոր Վահե Միսակյանին հայտարարեց խիստ նկատողություն

Բարձրագույն դատական խորհուրդը, քննելով Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի  և կարգապահական հարցերի  հանձնաժողովի միջնորդությունը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դաարանի  դատավոր Վահե Միսկայանին կարգապահական  պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որոշել է բավարարել  այն։

ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը հայտարարեց, որ դատավոր Վահե Միսակյանին հայտարարվում է խիստ նկատողություն։

«Դատավորը թույլ է  տվել գործը  ողջամիտ ժամկետում քննելու և լուծելու պահանջի խախտում,  ինչն էլ իր հերթին հանգեցրել է  քրեական  պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելուն, որի արդյունքում  ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է և քրեական գործի վարույթը կարճվել է»,- պարզաբանեց Անդրեասյանը։

Նշվեց, որ որոշումն ընդունվել է միաձայն, սակայն ԲԴԽ անդամներ Քրիստինե Մկոյանը, Նաիրա Հովսեփյանը, Արթուր Աթաբեկյանը, Էդգար Հովհաննիսյնաը կողմ են եղել առավել մեղմ կարգապահական տույժի տեսակին և հատուկ կարծիք են ներկայացրել։

 

Placeholder
ԲԴԽ-ն դատավոր Վահե Միսակյանին հայտարարեց խիստ նկատողություն