Սենա գետում Փարիզի օլիմպիական խաղերի բացման արարողության փորձը չեղարկվել է
Սպորտ
18:08 04/04/2024
Աշխարհ

Սենա գետում Փարիզի օլիմպիական խաղերի բացման արարողության փորձը չեղարկվել է

Փարիզի օլիմպիական խաղերի բացման արարողության փորձը Սենա գետում, որը նախատեսված էր ապրիլի 8-ին, չեղարկվել է: Պատճառն այն է, որ ջրի  մակարդակը բարձրացել է: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝  այս մասին հաղորդում է Le Parisien պարբերականը:

Վարարած Սենայով մեծ նավերը անկարող են անցնել կամուրջների տակով: Փորձը կանցկացնեն մայիսի 27-ին։

Խաղերի կազմկոմիտեն վստահեցնում է, որ միջոցառման հետաձգումը որևէ կերպ չի ազդի նախապատրաստության վրա:

Նախատեսվում է մոտ 180 նավի մասնակցություն: Դրա կեսը կօգտագործվի մարզական պատվիրակությունների տեղափոխման համար, իսկ մյուս կեսը կծառայի անվտանգության և տեխնիկական խմբերին:

Placeholder