Այն ինչ կատարվում է Երևանում՝ վանդալիզմ է, քանի որ ծառերն առողջ են. Քրիստինա Վարդանյան
Առողջություն
16:00 04/04/2024
Հայաստան

Այն ինչ կատարվում է Երևանում՝ վանդալիզմ է, քանի որ ծառերն առողջ են. Քրիստինա Վարդանյան

«Եթե խոսում ենք Երևանի ապագայի մասին, ապա միանշանակ ունենալու ենք շատ տխուր ապագա,  քանի որ ի սկզբանե ունենք ելակետային վատ վիճակ»,-հրավիրված ասուլիսում ասաց Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանը։

Նա նշեց, որ Երաևանում կա նորմերին չհամապատասխանող մեծ ծավալի շինարարություն, 30-ից ավել բաց հանք, գերհագեցած տրանսպորտային համակարգ, չլուծված երթևեկության խնդիրներ, արդյունքում՝ խցանումներ և արտանետումների ավելացում։

«Այս խնդիրների պարագայում մենք ունենք մեզ պաշտպանող մեկ վահան՝ կանաչ տնկարկներ, բայց, ցավոք, եթե հիգիենիկ նորմատիվը պահանջում է քաղաքի ընդհանուր օգտագործման տարածքի 20% տնկարկների ծավալ, ապա մենք ունենք ընդամենը 4-ը»,-ասաց Վարդանյանը։

Նա նաշեց, որ նորմայից 5 անգամ պակաս տնկարկ ունենալու դեպքում որոշում է կայացվել, որ քաղաքի ամենավտանգավոր՝ կենտրոնական մասի 7 փողոցում պետք է իրականացվի ծառերի զանգվածային հատման ծրագիր։

Նա մտահոգություն հայտնեց, որ ծառերի փոխարինումն իրականացվում է զանգվածային ձևով և տնկվող ծառատեսակները բացարձակապես չեն համապատասխանում Երևանի կլիմայակն ծանր պայմաններին։

«Քաղաքապետարանի գիտխորհրդի նախագահ Ժիրայր Վարդանյանն իր սեփական մենագրության մեջ գրում է, որ  Երևանի համար ամենառիսկային ծառատեսակներն են լենքհորանյան ալբիցիան, դիակասկը, կատալպան և հուդայածաը, բայց իր ստորագրությամբ հիմա Երևանում իրականացվում է ռեֆորմ և մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում և Քանաքեռ-Զեյթուն թաղամասում տնկվում են հենց այս ծառատեսակները»,- ասաց Քրիստինա Վարդանյանը։

Նա նշեց, որ այդ բոլոր ծառերը պետք է պաշտպանված լինեն և տնկվեն այգեպուրակներում, ինչը և արվել էր խորհրդային տարիներին, բայց դրանք եզակի են եղել և ապահովում են դեկորատիվ էֆեկտը, իսկ փողոցների էկոծառայություն ապահովելու համար տնկել են սոսի, կաղնի, հացենի, թեղի, որոնք բարձր սաղարթով ծածկում էին փողոցի երթևեկելի և մայթի մասերը։
«Այն ինչ կատարվում է Երևանում վանդալիզմ է, քանի որ բազմաթիվ ծառեր առողջ են և չունեն փթախտի նշույլ»,-հայտնեց բանախոսը և, ընդունելով, որ կան նաև վնասված ծառեր, որոնց մասին ինքը խոսել, հավելեց. «Ես Երևանի ավագանու նիստում հայտարարեցի, որ զանգվածային հատումը դատավճիռ է բնակչության համար»։

Քրիստինա վարդանյանը հայտնեց, որ ինքը ժամանակին առաջարկել է ծառերը փոխել այելային տարբերակով՝ 5-ը ծառ փորարինելով, 5-ը՝ թողնելով։

Նա նաև հայտարարեց, որ այդ ծավալի ծառերի փոխարինումը պետք է օրենքով սահմանված շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն անցնի, ինչը չի արվել և իրենք դատարան են դիմել այդ հիմքերը ստանալու պահանջով։
 

Placeholder