ԵՄ-ն դիտարկում է աջակցել Հայաստանի Զինված ուժերին ոչ մահաբեր զենքերի տեսակետից. Դեսպան Վասիլիս Մարագոս
Քաղաքական
12:21 04/04/2024
Հայաստան

ԵՄ-ն դիտարկում է աջակցել Հայաստանի Զինված ուժերին ոչ մահաբեր զենքերի տեսակետից. Դեսպան Վասիլիս Մարագոս

«Հայաստան-ԵՄ երկկողմ երկխոսության, հարաբերությունների առավել զարգացման համար երբեք այսքան դինամիկ գործընթաց չի եղել»,- «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։

Նա հայտարարեց, որ ԵՄ-ն դիտարկում է  աջակցել Հայաստանի Զինված ուժերին  ոչ մահաբեր զենքերի տեսակետից,  բայց էական աջակցության մասին է խոսքը, որպեսզի կարողանան ուժեղացնել կարողությունները։

«Սա վերաբերում է  եվրոպական խաղաղության մեխանիզմի շրջանակներին»,- հստակեցրեց դեսպանը։

Վասիլիս Մարագոսը հայտարարեց, որ Եվրամիությունը շարունակում է ամբողջությամբ հանձնառու մնալ տարածաշրջանում իրավիճակի կայունության և կարգավորման հարցին՝ ներառյալ այն հանդիպումները, որոնք կազմակեպվել են Եվրախորհրդի  նախագահի կողմից։

«Մենք կշարունակենք մեր հանձնառությունը և կցանկանանք այս գործընթացը վերադառնա նորմալ հունի»,- ասաց նա։

Նա նաև հայտարարեց, որ վաղը Բրյուսելում պատրաստ են ստորագրել «Եվրոջասթ» շրջանակներում ՀՀ-ի հետ համագործակցությունը, որը կխորացնի համագործակցությունը քրեական գործերի շրջանակում, որը ենթադրում է բարձր ստանդարտներ անձնական տվյալների պաշտպանության, դատական անկախության, օրենքների գերակայության համար։

Placeholder
ԵՄ-ն դիտարկում է աջակցել Հայաստանի Զինված ուժերին ոչ մահաբեր զենքերի տեսակետից. Դեսպան Վասիլիս Մարագոս