Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Անհամաչափ ուժի կիրառման առնչությամբ եթե դիմել ենք իրավասու մարմիններին, նաշանակում է կասկած ենք տեսել. Մանասյանը՝ Սաղաթելյանի և Սամսոնյանի կալանավորման մասին
«Անմիջապես թե՛ կադրերը տեսնելուց հետո, թե/ ընդհանուր տեղեկատվությունը տարածվելուց հետո մենք այցելել ենք տվյալ անձանց և դրա համատեքստում մենք ևս առնվազը կասծկած ունեցել ենք, նկատի ունենալով այն, որ դիմել ենք իրավասու մարմիններին և մարդու իրավունքների պաշտպանի տեսանկյունից պարազաբանում ենք պահանջել»,-կառավարության շենքի դիմաց տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ պատասխանելով Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի կալանավորման մասին հարցին։
Մանասյանը հայտնեց, որ իրավասու մարմիններից պարզաբանումները ստանալուց հետո նոր հնարավորություն կունենան եզրահանգումներ իրականացնել։
«Անհամաչափ ուժի կիրառման առնչությամբ եթե դիմել ենք իրավասու մարմիններին, նաշանակում է կասկած ենք տեսել»,- հայտարարեց Մարդու իրավինքների պաշտպանը։
Նա հավաստիացրեց, որ իր ղեկավարած կառուցի տարեկան զեկույցում հստակ նշված են իրավապահների կողմից անհամաչափ ուժի և բռնության գործադրման դեպքերի մասին։