Աննա Հակոբյանն առաջարկել է «Պողոսյան» հիմնադրամի հետ Հայաստանում կազմակերպել ցուցահանդես
Մշակույթ
23:11 05/04/2024
Հայաստան

Աննա Հակոբյանն առաջարկել է «Պողոսյան» հիմնադրամի հետ Հայաստանում կազմակերպել ցուցահանդես

«Իմ Քայլը» հիմնադրամից  հայտնում են, որ  հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում հյուրընկալվել է «Պողոսյան» հիմնադրամի հովանու ներքո գործող Villa Empain մշակույթի և արվեստի կենտրոնում, հանդիպել «Պողոսյան» հիմնադրամի ֆինանսական հարցերով տնօրեն Ստեյն Յակոբսի և ցուցասրահի ղեկավար Ան֊Քլեղ Դյուպեղի հետ:

Աննա Հակոբյանն առաջարկել է «Իմ Քայլը» հիմնադրամի և «Պողոսյան» հիմնադրամի համատեղ ջանքերով Հայաստանում կազմակերպել սփյուռքահայ ժամանակակից նկարիչների և արվեստագետների ցուցահանդես: Կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները՝ խորացնելով երկու հիմնադրամների միջև գործակցությունը:

Հանդիպման ավարտին «Պողոսյան» հիմնադրամի ներկայացուցիչներն Աննա Հակոբյանին հրավիրել են սեպտեմբերին Երևանի Սիրահարների այգում կայանալիք բացօթյա ցուցահանդեսին, որը նվիրված է լինելու Villa Empain մշակույթի և արվեստի կենտրոնի պատմությանը:

Placeholder