ԵՄ-ն աֆղանցիներին՝ տակներդ տաք պահեք, ատամներդ՝ մաքուր
Քաղաքական
20:54 05/04/2024
Աշխարհ

ԵՄ-ն աֆղանցիներին՝ տակներդ տաք պահեք, ատամներդ՝ մաքուր

Մարտի սկզբին Աֆղանստանի բարձրլեռնային շրջաններում սաստիկ ցրտից տուժած ընտանիքներին Եվրամիությունը 150 հազար եվրո է հատկացրել՝ մարդասիրական օգնության համար։ Ինչպես գրում է eadaily-ին, օգնության փաթեթում ներառում են  հիգիենիկ միջադիրներ  և ատամի խոզանակներ։

«Գումարն ուղղվել է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի միջոցով՝ առավել տուժած նահանգներում 11200 աֆղանցիների համար շտապ օգնություն գնելու համար, այդ թվում՝ Բադգիսում և Կունդուզում։ Դրանք ներառում էին տաք հագուստ և կոշիկներ,  կանանց համար նախատեսված փաթեթներ, որոնք պարունակում են կանացի միջադիրներ, օճառ, ներքնազգեստ, ատամի մածուկ և ատամի խոզանակ»,- ասվում է ԵՄ հաղորդագրությունում:

Placeholder