Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ խորհրդակցությունները գերազանց է որակել
Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում ԱՄՆ-ի և ԵՄ-ի պաշտոնյաների հետ խորհրդակցությունները գերազանց է որակել։
«Մենք հիանալի խորհրդակցություններ ունեցանք ԱՄՆ-ի և ԵՄ-ի գործընկերների հետ համագործակցության ընդլայնման վերաբերյալ՝ Հայաստանի տնտեսական, հումանիտար և ժողովրդավարական կայունությունն ամրապնդելու նպատակով»,- գրել է նա X սոցիալական ցանցում։
Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումից առաջ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն ասաց, որ ԵՄ-ն առաջիկա չորս տարիների ընթացքում Հայաստանին կտրամադրի 270 միլիոն եվրո դրամաշնորհ։
Հիշեցնենք, որ Բրյուսելում հանդիպել են Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և ԵՄ արտաքին և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելը։
«Մենք ներդրումներ կանենք, որպեսզի Հայաստանի տնտեսությունն ու հասարակությունն ավելի ամուր լինեն և ցնցումների նկատմամբ կայուն», - ասել է Եվրահանձնաժողովի նախագահը՝ նշելով 270 մլն եվրո դրամաշնորհի մասին, որը կօգնի հատկապես փոքր և միջին ընկերություններին։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն էլ ասել է, որ ԱՄՆ նախատեսում ենք ավելի քան 65 միլիոն դոլարի օգնություն տրամադրել, այս ցուցանիշը 50%-ով ավելի է, քան 2 տարի առաջ։
.jpg)