Փաշինյանը Բրյուսել է մեկնել կնոջ ու  20-հոգանոց պատվիրակության հետ
Քաղաքական
12:09 05/04/2024
Հայաստան

Փաշինյանը Բրյուսել է մեկնել կնոջ ու 20-հոգանոց պատվիրակության հետ

Նիկոլ Փաշինյանը Բելգիա է մեկնել բավականին մեծ՝ 21-հոգանոց պատվիրակության  հետ, որի կազմում է նաև կինը՝ Աննա Հակոբյանը։

Պատվիրակության կազմի ու համապատասխան ծախսերի մասին Նիկոլ Փաշինյանի որոշումն ու հավելվածը տեղադրված են կառավարության կայքում։ 

Նիկոլ Փաշինյանի ղեկավարած պատվիրակության կազմում են նաև՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, նրա տեղակալ Վահան Կոստանյանը, Բելգիայում և ԱՄՆ-ում դեսպաններ Տիգրան Բալայանն ու Լիլիթ Մակունցը, վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, խորհրդականներ, արարողակարգի, լրատվության վարչության և անվտանգության աշխատակիցներ, ինչպես նաև ԶԼՄ երկու ներկայացուցիչ։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով նախօրիեն մեկնել է Բրյուսել: 

«Ապրիլի 5-ին նախատեսված է Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպումը:

Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի հետ»,- հայտնել էին կառավարությունից։ 

 

Placeholder
Փաշինյանը Բրյուսել է մեկնել կնոջ ու 20-հոգանոց պատվիրակության հետ