Պեսկով. ՌԴ-ն կգնահատի Հայաստանի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի բանակցությունները պաշտոնական հայտարարություններից հետո
Քաղաքական
14:58 05/04/2024
Աշխարհ

Պեսկով. ՌԴ-ն կգնահատի Հայաստանի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի բանակցությունները պաշտոնական հայտարարություններից հետո

Ռուսաստանը կկարողանա գնահատել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի բանակցությունների արդյունքները միայն այն բանից հետո, երբ Երևանից պաշտոնական հայտարարություններ հայտնվեն այս հարցի վերաբերյալ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք դեռ չգիտենք այս հանդիպման ամբողջական օրակարգը, թեև կան որոշակի մեսիջներ»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը և կոչ արել  սպասել «հայկական կողմից ինչ-որ հայտարարության այն մասին, որ նրանք նկատի ունեն քննարկելու անդրատլանտյան ինտեգրման թեման»։

«Մենք չենք տեսել կամ լսել [նման օրակարգ]։ Մենք առայժմ ելնում ենք դրանից», - ասել է Պեսկովը։ 

Բրյուսելում ընթանում է Փաշինյանի, Բլինկենի և ֆոն դեր Լեյենի հանդիպումը.

Placeholder
Պեսկով. ՌԴ-ն կգնահատի Հայաստանի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի բանակցությունները պաշտոնական հայտարարություններից հետո