Հանդիպումը, վստահաբար, բերելու է տարածաշրջանում Արևմուտք-ՌԴ առճակատման ուժեղացմանը. Սերժ Սարգսյան
Քաղաքական
23:25 04/04/2024
Աշխարհ

Հանդիպումը, վստահաբար, բերելու է տարածաշրջանում Արևմուտք-ՌԴ առճակատման ուժեղացմանը. Սերժ Սարգսյան

«Այլ աշխարհաքաղաքական իրավիճակի պայմաններում այդպիսի հանդիպումը կարող էր օգտակար լինել Հայաստանի Հանրապետության համար: Բայց հիմա, երբ Արևմուտք և Ռուսաստան այդպիսի առճակատում կա, ապա այդպիսի հանդիպումը, վստահաբար, բերելու է հենց այդ առճակատման ուժեղացմանը մեր տարածաշրջանում»,-այսօր դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում նկատեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի, Ուրսուլա Ֆոն դեր Լեյենի և Էնթոնի Բլինքենի հանդիպմանը։

Նա ասաց, թե լուրեր են պտտվում, թե իբր փող են տալու ՀՀ-ին։

«Իմ կարծիքով, Հայաստանի ակնկալիքն այդ հանդիպումից, պետք է լինի խնդրել ԵՄ-ին և ԱՄՆ-ին ռեալ օգնել վերականգնել Հայաստանի սուվերեն տարածքը»,-նշեց ՀՀ երրորդ նախագահը։

Նածագահի խոսքով՝  պետք է խնդրել, որպեսզի ազատ արձակվեն  գերիներն ու պատանդները։

«Պետք է խնդրել, որպեսզի օգնեն վերականգնել արցախահայության իրավունքները, իսկ ԱՄՆ-ն և ԵՄ-ն պետք է պահանջեն Հայաստանի կառավարչից, որպեսզի Հայաստանում հաստատվի իրական ժողովրդավարություն»,-ասաց Սարգսյանը:

Placeholder
Հանդիպումը, վստահաբար, բերելու է տարածաշրջանում Արևմուտք-ՌԴ առճակատման ուժեղացմանը. Սերժ Սարգսյան