Արցախի պետական համալսարանը պահպանելով՝ շատ հարցեր կլուծվեր, կնպաստեր Արցախի բարբառի պահպանմանը. Ավանեսով
Կրթություն, գիտություն
14:10 06/04/2024
Հայաստան

Արցախի պետական համալսարանը պահպանելով՝ շատ հարցեր կլուծվեր, կնպաստեր Արցախի բարբառի պահպանմանը. Ավանեսով

Բռնի տեղահանությունից հետո Արցախի Հանրապետության պետական համալսարանի գործունեությունը Հայաստանում շարունակելու պահանջով էին հանդես գալիս ուսանողները, դասախոսները, մասնագետներն ու փորձագետները։ Եղան հայաստանյան բուհերի դասախոսեր, ովքեր պատրաստակամություն էին հայտնել անվճար հիմունքներով  դասավանդել համալսարանում։ Սակայն, ինչպես Արցախի պետական մշակութային օջախերի դեպքում, այս դեպքում ևս համալսարանի գործունեությունը դադարեցված է։

Արցախի Մեսրոպ Մաշտոց  համալսարանի Կովկասագիտության կենտրոնի  ղեկավար Հովիկ Ավանեսովը Panorama.am-ի հետ զրույցում ասաց. «Բռնի տեղահանությունից անմիջապես հետո տարբեր գիտանականներ, դասախոսներ նախաձեռնությամբ հանդես եկան՝ փորձեցին հանրային պահանջ ձևավորել, որ համալսարանի գործունեությունը շարունակելու պարագայում պատրաստակամ են Արցախի գործընկերների հետ համատեղ դասախոսություն կարդալ, իրենց փորձը փոխանել առանց վարձատրության։

Նշեմ, որ այդ նույն մասնագետները տարիներ շարունակ Արցախի տարբեր համալսարաններում տարբեր կրթական ծրագրերի շրջանակներում դարձյալ իրենց ծառայություններն էին մատուցում, փորձը փոխանակում ավճար։ 

Այս դեպքում իրենց նպատակն այն էր, որ այդ գործընթացը շարունակել այստեղ ու այդպես նպաստել գոնե Արցախի պետական հանալսարանի՝ որպես Արցախի մայր բուհի գործունեության շարունակմանը։ 

Բայց քանի որ բռնի տեղափոխումից անմիջապես հետո բոլոր ուսանողներին միանգամից բաշխեցին տարբեր համալսարանների ֆակուլտետների միջև, ընդամենը կարճ ժամանակահատվածում ուսանողները ցրվեցին տարբեր բուհերով, դասախոսների քիչ տոկոսը տեղափովորվեցն աշխատանքի, դա եղավ պատճառներից մեկը, որ այդ տեսանկյունից որևէ գործընթաց չշարունակվեց, ընդ որում՝ որևէ հստակ քայլ չէր ձեռարկվել համալսարանի գործունեությունն ամբողջական պահպանելու համար։

Նման հստակ քայլերի ձեռնարկման պարագայում իրականում համալսարանի գործունեությունը շարունակելու հնարավորություններ կային»։

Նա նշեց, որ Արցախի պետական համալսարանի գործունեությունը շարունակելու դեպքում Երևանում, Երևանի մերձակայում բավականին խոշոր շենքեր կան, որտեղ կարելի էր տեղակայել, մասնագետների խնդիր չէր լինի։

«Սակայն նախընտրեցին խնդիրը «կարգավորել»՝ ուսանողներին ցրելով տարբեր համալսարաններ։ Բայց դա խնդրի ամբողջական լուծում չէր։

Այս տարբերակը ճիշտ մոտեցում չեմ համարում։ Համալսարանը պահպանելու դեպքում իրականում շատ հարցեր կլուծվեին։ Այն կնպաստեր Արցախի բարբառի, արցախյան մշակութային առանձնահատկությունների պահպանմանը։ Նաև՝ համալսարանը պահպանելով՝ կլիներ Արցախի հիմնական կրթական օջախի պահպանումը և դասախոսները, ուսանողներն որևէ խնդիր չէին ունենա, կշարունակեինք իրենց դասավանդումը, իրեց ուսումն այստեղ, հնարավորություն կտար Արցախի մյուս ուսումնական հաստատությունների ուսանողներին այդ համալսարանում շարունակելու իրենց կրթությունը»,- ասաց Հ.Ավանեսովը։

Մանրամասն՝ ձայնագրությամբ։

Placeholder
Արցախի պետական համալսարանը պահպանելով՝ շատ հարցեր կլուծվեր, կնպաստեր Արցախի բարբառի պահպանմանը. Ավանեսով