Խորեն Բայրամյան. Ես սիրում եմ Հայաստանը և ցանկանում եմ խաղալ իմ թիմում
Աշխարհում
14:57 06/04/2024
Աշխարհ

Խորեն Բայրամյան. Ես սիրում եմ Հայաստանը և ցանկանում եմ խաղալ իմ թիմում

«Պետրակովի հետ թյուրըմբռնո՞ւմը և իմ ապագան Հայաստանի հավաքականո/ւմ. նա մարզիչն է, ես՝ խաղացողը։ Ինքն է որոշում, թե ում են կանչում, ում ոչ»,-  «РБ Спорт»-ի հետ զրույցում ասել է «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը ՝ պատասխանելով Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի հետ կոնֆլիկտի մասին հարցին։

Ավելի վաղ Պետրակովը հայտնել էր, որ Բայրամյանը խոսել է վնասվածների մասին, բայց խաղացել է «Ռոստովում»։

«Այս ամենին ուղղակի ուզում եմ ավելացնել, որ սիրում եմ Հայաստանը, ցանկանում եմ խաղալ իմ ազգային հավաքականում և շատ եմ կարոտում հայ երկրպագուներին»,- ասել է Բայրամյանը։

Հիշեցնենք, որ «Ռոստովի» 32-ամյա կիսապաշտպան Խորեն Բայրամյանը Հայաստանի հավաքական չի հրավիրվել 2023 թվականի հունիսից։ Բայրամյանը Հայաստանի հավաքականի կազմում անցկացրել է 22 հանդիպում և դարձել երկու գոլի հեղինակ։

Placeholder
Խորեն Բայրամյան. Ես սիրում եմ Հայաստանը և ցանկանում եմ խաղալ իմ թիմում