«Ազատություն քաղբանտարկյալներին». Ազատությունից ապօրինի զրկվածների  լուսանկարները՝  հասարակական տրանսպորտի վրա
Քաղաքական
15:21 06/04/2024
Հայաստան

«Ազատություն քաղբանտարկյալներին». Ազատությունից ապօրինի զրկվածների լուսանկարները՝ հասարակական տրանսպորտի վրա

Երևանի հասարակական տրանսպորտի վրա շարունակում են հայտնվել Նիկոլ Փաշինյանի ռեժիմի կողմից ազատությունից ապօրինի կերպով զրկված անձանց լուսանկարները։

Մասնավորապես, Երևանի ավտոբուսների վրա հայտնվել են «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի, ՀՀԿ ԳՄ անդամ Արմեն Աշոտյանի, «ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանի և Վանաձորի համայնքապետ Մամիկոն Ասլանյանի «քաղբանտարկյալ» գրությամբ լուսանկարները։ Դրանց վրա գրված է նաև՝ «Ազատություն քաղբանտարկյալներին»։ 

Լուսանկարներն արված են մայրաքաղաքի տարբեր հատվածներում։

Placeholder
«Ազատություն քաղբանտարկյալներին». Ազատությունից ապօրինի զրկվածների լուսանկարները՝ հասարակական տրանսպորտի վրա