Մատենադարանի ութ ձեռագրերը ցուցադրվում են Վենետիկի Դոժերի պալատում
Մշակույթ
21:45 06/04/2024
Հայաստան

Մատենադարանի ութ ձեռագրերը ցուցադրվում են Վենետիկի Դոժերի պալատում

Մատենադարանի պատվիրակությունը՝ տնօրեն Արա Խզմալյանի գլխավորությամբ, Իտալիայի հանրապետությունում է: Մատենադարանից հատնում են, որ այսօր  պատվիրակությունն այցելել է Դոժերի պալատ՝ ծանոթանալու Մարկո Պոլոյին նվիրված ցուցադրությանը: Իտալիայի, Ֆրանսիայի, Չինաստանի, Ավստրիայի, Գերմանիայի առաջատար թանգարանների ցուցանմուշների կողքին ներկայացված են Մատենադարանի բարձրարժեք 8 ձեռագիր մատյաններ:

Հայաստանին նվիրված սրահի գիտական խորհրդատուն Ֆլորենցիայի Համալսարանի դասախոս, հայագետ Զարուհի Պողոսյանն է, որն էլ Մատենադարանի, Հայաստանի Պատմության Թանգարանի և Ս. Ղազար կղզու Մխիթարյան  Միաբանության մասնագետների հետ համագործակցությամբ ընտրել է ցուցադրվող նմուշները։

Մամուլի ասուլիսին ցուցահանդեսի կազմակերպիչները հատուկ կարևորություն են տվել Հայաստանի մասնակցությանը, խոսել արցախյան պատերազմի ողբերգական հետևանքների մասին։
Ցուցասրահում ներկայացված է նաև Արցախում գրչագրված ձեռագիր։

 

Placeholder