Հայաստանը գնում է Արևմուտքից պրյանիկներ ստանալու երկու նպատակով. քաղաքագետ
Քաղաքական
16:33 06/04/2024
Հայաստան

Հայաստանը գնում է Արևմուտքից պրյանիկներ ստանալու երկու նպատակով. քաղաքագետ

«Եթե մենք այլ իրավիճակում լինեինք, երբ Արևմուտք-ՌԴ հարաբերություններն այսքան սրված չլինեին, Հայաստանը գնար հանդիման առանց Ռուսաստանի հետ հարաբերությունների այս կարգի վատթարացման, այդ հանդիպումը կարելի էր միայն ողջունել»,- Ազնավուրի հրապարակում նախքան հանրահավաքի մեկնարկը լրագրողների հետ զրույցում ասաց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը՝ գնահատելով նախօրեին Բրյուսելում կայացած ՀՀ-ԱՄՆ-ԵՄ  հանդիպումը։ 

Նա նշեց, որ հիմա Հայաստանը գնում է Արևմուտքից պրյանիկներ ստանալու երկու նպատակով՝ հայ-ադրբեջանական հարաբերություններում միակողմանի զիջումներ անի,  հակառուսական հռետորաբանությունը շարունակի։

«Այդ պաարագայում, եթե հաշվում ենք ռիսկերն ու պլուսները, ակնհայտորեն ռիսկերը շատ-շատ են, տեսնում ենք տարածաշրջանի բոլոր տերությունները՝ ՌԴ, Թուրքիա, Իրան  խիստ արձագանքում են, հենց երեկ հանդիպումը նոր էր ավարտվել, Ադրբեջանը անկանոն կրակոցներ է սկսել, այդպես ցույց է տալիս, որ Արևմուտքից հստակ ոչ մի երաշխիք չունեք»,- ասաց Սուրենյանցը։

Նա ընդգծեց, որ Արևմուտքի հետ հարաբերությունները խիստ կարևոր են, բայց կարող են արժեքավոր լինել, եթե դրա հիմքում օրակարգ կա, ոչ թե հակառուսականություն։ 

Placeholder
Հայաստանը գնում է Արևմուտքից պրյանիկներ ստանալու երկու նպատակով. քաղաքագետ