ՄԻՊ-ին, այո, փնտրող չկար, բայց այսօր հայտնվեց
Իրավունք
12:17 07/04/2024
Հայաստան

ՄԻՊ-ին, այո, փնտրող չկար, բայց այսօր հայտնվեց

ՀՀ ՄԻՊ-ը, ում վերջերս հատուկենտ ու պատշաճության համար հիշում էին փաշինյանյան իշխանությունների՝ մարդկանց իրավունքների ամենօրյա խախտումների ու անպատասխանատվության ֆոնին, այսօր հայտնվել է և կատարել ՀՀ նախագահի պարտավորությունը՝ հանդես է եկել շնորհավորանքով։

«Որպես Մարդու իրավունքների պաշտպան` իմ աշխատանքի կարևոր ուղղություններից է կանանց իրավունքների պաշտպանությունը և խթանումը».,- գրել է նա իր էջում։ 

Դե ինչ՝ եթե Անահիտ Մանասյանին հաջողվի ինչ-որ հրաշքով կանանց իրավունքներ պաշտպանել, պիտի հիշեցնել և տղամարդկանց մասին։ Որպես կանանց բարեկամների։

Ա.Ո. 

Placeholder