Իրանը հայտարարել է, որ Իսրայելի դեսպանատներն այլևս անվտանգ չեն
Քաղաքական
18:00 07/04/2024
Տարածաշրջան

Իրանը հայտարարել է, որ Իսրայելի դեսպանատներն այլևս անվտանգ չեն

Աշխարհում Իսրայելի դեսպանատներն այլևս ապահով չեն Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնին իսրայելական հարվածից հետո։ Այսպիսի հայտարարություն է արել Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի գլխավոր ռազմական խորհրդական, գեներալ Յահյա Սաֆավին։

«Ռազմական հարձակումը հյուպատոսության վրա և Իրանի խորհրդականների մահը, ովքեր այնտեղ էին գտնվում օրինական կերպով Սիրիայի հրավերով, միջազգային իրավունքի խախտում է, և ոչ մի դեսպանատուն (Իսրայելի) այլևս անվտանգ չէ»,- Tasnim գործակալությունը։մեջբերել է նրա խոսքերը

Սաֆավին, վկայակոչելով Իրանի առաջնորդի խոսքերը, թե Իսլամական Հանրապետությունը կստիպի հրեական պետությանը զղջալ հյուպատոսության վրա հարձակման համար, զգուշացրել է, որ «դիմադրության ուժերի ճակատը պատրաստ է և պետք է սպասել ու տեսնել, թե ինչ կլինի»։

Placeholder