Հրդեհը է բռնկվել է Կապանի էլեկտրական ենթակայանում
Հասարակություն
16:19 08/04/2024
Հայաստան

Հրդեհը է բռնկվել է Կապանի էլեկտրական ենթակայանում

Ապրիլի 8-ին, ժամը 14:13-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կապան քաղաքի Գործարանային փողոցի էլեկտրական ենթակայանում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ:

Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է էլեկտրական ենթակայանի գլխավոր տրանսֆորմատորներից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։06-ին, մարվել՝ 15։45-ին։ Այրվել է տրանսֆորմատորներից մեկի յուղը։

Փրկարարներն իրականացնում են հովացման աշխատանքներ։ 

 

Placeholder
Հրդեհը է բռնկվել է Կապանի էլեկտրական ենթակայանում