ԱՄՆ-ում մի քանի տասնյակ մլն մարդ  է ականատես եղել  արևի ամբողջական խավարմանը
Օրվա թեմա
11:36 09/04/2024
Աշխարհ

ԱՄՆ-ում մի քանի տասնյակ մլն մարդ է ականատես եղել արևի ամբողջական խավարմանը

Հյուսիսային Ամերիկայում միլիոնավոր մարդիկ լրջորեն նախապատրաստվել են արևի խավարումը դիտելուն։ Բակերում, օվկիանոսի ափին, այգիներում զինված հատուկ ակնոցներով, հեռադիտակներով` մարդիկ վայելել են տեսարանն իր ողջ շքեղությամբ։ Այն տևել է 3-4 րոպե, ըստ NASA-ի։

CNN-ը գրում է, որ  ճանապարհին, որտեղից երևում էր արեգակի ամբողջական խաբարումը, 32 մլն մարդ է ականատես եղել երևույթին։

Ճանապարհից դուրս գտնվող մարդիկ տեսնել են արևի մասնակի խավարումը, որտեղ լուսինը փակում է արևի միայն մի մասը:

Շատ մարդիկ գնացին դեպի ամբողջականության ուղի` հատուկ դիտումների երեկույթներին մասնակցելու համար:













Placeholder
ԱՄՆ-ում մի քանի տասնյակ մլն մարդ է ականատես եղել արևի ամբողջական խավարմանը