Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իրավունք
14:25 09/04/2024
Հայաստան
Ադրբեջանական կողմի կրակի հետևանքով վնասվել են Տեղ գյուղի տներից մեկի տանիքը և պատուհանը. ՆԳՆ
ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 8-ին, ժամը 22.50-ի սահմաններում, ադրբեջանական կողմից հրաձգային զենքից արձակված անկանոն և ոչ նպատակային կրակի հետևանքով վնասվել են Սյունիքի մարզի Տեղ գյուղի տներից մեկի տանիքը և պատուհանը։
Կրակոցների պատճառով Տեղ գյուղի բնակիչներին այլ վնասներ չեն հասցվել։
ՆԳՆ ոստիկանությունը ձեռնարկում է օրենքով նախատեսված գործողություններ, ինչից հետո փաստաթղթերը կներկայացվեն Քննչական կոմիտե:
.jpg)


Placeholder