Մահացել է Նոբելյան մրցանակակիր Փիթեր Հիգսը
Կրթություն, գիտություն
22:50 09/04/2024

Մահացել է Նոբելյան մրցանակակիր Փիթեր Հիգսը

Մահացել է ֆիզիկայի բնագավառի Նոբելյան մրցանակակիր Փիթեր Հիգսը։ Այդ մասին հայտնել են Էդինբուրգի համալսարանում, որտեղ աշխատում էր պրոֆեսորը։

«Հայտնի է դարձել, որ պրոֆեսոր Փիթեր Հիգսը մահացել է 94 տարեկանում։ Նա կյանքից հեռացել է երկուշաբթի՝ ապրիլի 8-ին, կարճատև հիվանդությունից հետո տանը»,- ասված է հաղորդագրությունում։

1964 թվականին նա ենթադրեց տարրական մասնիկի գոյությունը, որը պատասխանատու է այլ տարրական մասնիկների մեջ զանգվածի առկայության կամ բացակայության համար։ Նա կանխատեսեց բոզոնի մասնիկի հայտնաբերումը, որը հետագայում կոչվեց իր անունով։

2013 թվականին գիտնականը ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի է արժանացել «մեխանիզմի տեսական կանխատեսման» համար։
 

Placeholder