Մարուքյան. Արցախում մնացել են 10 հայեր, որոնք այժմ ենթարկվում են ոտնձգությունների
Քաղաքական
13:59 09/04/2024
Հայաստան

Մարուքյան. Արցախում մնացել են 10 հայեր, որոնք այժմ ենթարկվում են ոտնձգությունների

«Սա այն է, ինչ մենք անվանել ենք ադրբեջանական ռեժիմի դեմք և դրա հիման վրա անընդհատ պնդել ենք, որ Ադրբեջանն ի վիճակի չէ ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգության երաշխիքները»,- X-ի իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը։

Նա նշել է, որ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետությունում էթնիկ զտումներ իրականացնելուց հետո, Արցախում 150 հազար հայերից մնացին մոտ 10-ը, որոնք այժմ ենթարկվում են ոտնձգությունների։

«Ահա թե ինչու մենք շարունակում էինք հայտարարել, որ սա հանցավոր ռեժիմ է և դեռ զարմանում ենք, թե ինչպես կարող է միջազգային հանրությունը հավատալ Ադրբեջանին, երբ նրանք ասում էին՝ «նրանք մեր քաղաքացիներն են և ունեն բոլոր իրավունքներն ու անվտանգությունը՝ համաձայն Ադրբեջանի Սահմանադրության՝ մեզ հետ խաղաղ ապրելու համար»»,-գրել է նա։

Մարուքյանը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են ադրբեջանցիները ծաղրում Արցախում մնացած տարեց հային։ Ապա հարց է ուղղել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին, թե ի՞նչ է նա մտածում այդ մասին։

Placeholder
Մարուքյան. Արցախում մնացել են 10 հայեր, որոնք այժմ ենթարկվում են ոտնձգությունների