Երևանի կենտրոնում ձերբակալվածն ադրբեջանցի չէ
Իրավունք
10:19 09/04/2024
Հայաստան

Երևանի կենտրոնում ձերբակալվածն ադրբեջանցի չէ

Սոցիալական ցանցերում արագորեն տարածվում է տեսանյութ, որում լսվող խոսակցությունների համաձայն, Երևանի կենտրոնում ադրբեջանցի դիվերսանտ է ձերբակալվել։

Համապատասխանո՞ւմ են տեղեկություններն իրականությանը, ի՞նչ է իրականում տեղի ունեցել։

Panorama.am-ի հետ զրույցում  ՆԳՆ  մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը մանրամասնեց՝  ապրիլի 8-ին՝ ժամը 23:25-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության ծառայողները Մաշտոցի պողոտա Ամիրյան փողոց խաչմերուկից թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել ՌԴ մի քաղաքացու: 

«Նրա մոտ թմրանյութ չի հայտնաբերվել, պարզվել է, որ Հայաստանում է գտնվում տուրիստական նպատակով: Նա բաց է թողնվել»,- ասաց Նարեկ Սարգսյանը:

Placeholder
Երևանի կենտրոնում ձերբակալվածն ադրբեջանցի չէ