Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ուրբաթ օրը Մատենադարանի դահլիճում կքննարկվի ակադեմիական քաղաքի ծրագիրը. ԿԳՄՍ նախարար
«Հիմա մենք գտնվում ենք ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի մշակման փուլում, որը պետք է վերջնականացվի մինչև հունիս»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հարցին։
Նա տեղեկացրեց, որ վաղը պատրաստվում են ընդունել գերմանական GMP ընկերության ճարտարապետներին, որոնք գտնվելու են Հայաստանում, քննարկելու կատարված աշխատանքները։
«Պետք է տեղեկացնեմ, որ ուրբաթ օրը նախատեսում ենք ծրագրի այս պահին արդեն պատրաստ և մշակված տարբերակի ներկայացում հանրային ավելի լայն շրջանակի, որը կիրականացնենք Մատենադարանի դահլիճում»,-ասաց նախարարը՝ տեղեկացնելով որ այնտեղ հրավիրված են բուհական գիտական հանրույթի ներկայացուցիչները և նրանք հնարավորություն կունենան իրենց հարցերն ուղղել, թե՛ նախագծող ընկերութանը, թե՛ նախարարությանը, թե՛ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեին։
Նա ասաց, որ ակադեմիական քաղաքի կառուցման փուլը նախատեսվում է սկել 2025 թվականից։
«Այդ տրամաբանության մեջ 2030 թվականին կունենանք այստեղ սովորող առաջին ուսանողներին և խոսքը գնում է արվեստների, տեխնոլոգիական, սպայական և կրթական համալսարանների ուսանողներին»,-հայտարարեց ԿԳՄՍ նախարարը։