Կրեմլում հույս ունեն, որ Պուտինն ու Փաշինյանը անձամբ կքննարկեն երկկողմ հարաբերությունները
Քաղաքական
14:31 10/04/2024
Աշխարհ

Կրեմլում հույս ունեն, որ Պուտինն ու Փաշինյանը անձամբ կքննարկեն երկկողմ հարաբերությունները

Կրեմլը հուսով է, որ տեսանելի ապագայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը հնարավորություն կունենան անձամբ քննարկել երկկողմ հարաբերությունների հարցերը։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Մեկնաբանելով Փաշինյանի այն հայտարարությունը, թե «ՌԴ հետ մեր հարաբերություններում ոչ մի սխալ քայլ չենք արել, չկա մի տեղ, որտեղ մեր գործընկերները մեզ կարող են մեղադրել մեր պարտավարությունները  չկատարելու մեջ։ Հակառակ դեպքերը, ցավոք բազմաթիվ են», Դմիտրի Պեսկովն ասել է. «Հուսով ենք, որ տեսանելի ապագայում հնարավորություն կլինի նախագահներն անձամբ քննարկեն նման հարցեր, եթե դրանք լինեն օրակարգում»։

«Դուք գիտեք, որ Հայաստանը մեր մերձավոր գործընկերն է, մեր դաշնակիցն է։ Երկիր, որի հետ մեզ միավորում են բազմաթիվ ինտեգրացիոն ֆորմատներ (օրինակ՝ ԵԱՏՄ, ԱՊՀ և այլն) և, իհարկե, պատմական երկկողմ հարաբերությունները, հումանիտար հարաբերությունները, որոնց կարևորությունը դժվար է գերագնահատել։ Հույս ունենք, որ նախագահները հնարավորություն կունենան այդ ամենը քննարկել ամենաբարձր մակարդակով»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։

Նա ասել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև երկխոսությունը շարունակվում է աշխատանքային մակարդակով։

«Մենք ելնում ենք նրանից, որ մեր երկկողմ հարաբերությունների բոլոր բարդ կողմերը, որոնք ի հայտ են եկել վերջերս, կլուծվեն նման երկխոսության շրջանակներում», - լրագրողներին ասել է Պեսկովը։

Placeholder
Կրեմլում հույս ունեն, որ Պուտինն ու Փաշինյանը անձամբ կքննարկեն երկկողմ հարաբերությունները