Ուրբաթ օրը Մատենադարանի դահլիճում կքննարկվի ակադեմիական քաղաքի ծրագիրը. ԿԳՄՍ նախարար
Կրթություն, գիտություն
17:49 10/04/2024
Հայաստան

Ուրբաթ օրը Մատենադարանի դահլիճում կքննարկվի ակադեմիական քաղաքի ծրագիրը. ԿԳՄՍ նախարար

«Հիմա մենք գտնվում ենք ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի մշակման փուլում, որը պետք է վերջնականացվի մինչև հունիս»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հարցին։

Նա տեղեկացրեց, որ վաղը պատրաստվում են ընդունել գերմանական GMP ընկերության ճարտարապետներին, որոնք գտնվելու են Հայաստանում, քննարկելու կատարված աշխատանքները։

«Պետք է տեղեկացնեմ, որ ուրբաթ օրը նախատեսում ենք ծրագրի այս պահին արդեն պատրաստ և մշակված տարբերակի ներկայացում հանրային ավելի լայն շրջանակի, որը կիրականացնենք Մատենադարանի դահլիճում»,-ասաց նախարարը՝ տեղեկացնելով որ այնտեղ հրավիրված են բուհական գիտական հանրույթի ներկայացուցիչները և նրանք հնարավորություն  կունենան իրենց հարցերն ուղղել, թե՛ նախագծող ընկերութանը, թե՛  նախարարությանը, թե՛ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեին։

Նա ասաց, որ ակադեմիական քաղաքի կառուցման փուլը նախատեսվում է սկել 2025 թվականից։

«Այդ տրամաբանության մեջ 2030 թվականին կունենանք այստեղ սովորող առաջին ուսանողներին և խոսքը գնում է արվեստների, տեխնոլոգիական, սպայական և կրթական համալսարանների ուսանողներին»,-հայտարարեց ԿԳՄՍ նախարարը։
 

Placeholder
Ուրբաթ օրը Մատենադարանի դահլիճում կքննարկվի ակադեմիական քաղաքի ծրագիրը. ԿԳՄՍ նախարար