Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Աշոտյան. Հայաստանի խորհրդարանական նոր ճգնաժամը կախված է լինելու իմ պահվածքից
«30 երաշխավորը ոչ թե քանակ է, այլ այս ֆրակցիաներն ինստիտուտ են, նրանց գլխին կկխավի քրեական հետապնդում, եթե հանկարծ ես ինձ վատ պահեմ։ Այսինքն, Հայաստանի խորհրդարանական նոր հնարավոր ճգնաժամը կախված է լինելու իմ պահվածքից։ Այս երաշխիքների ամբողջ իմաստը դրա մեջ է»,-դատարանում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Հիշեցնենք, որ երեկվա դատական նիստում ԱԺ երկու ընդդսիմադիր խմբակցությունների 30 պատգամավորներ ներկայացրեցին իրենց երաշխավորությունը՝ Աշոտյանի նկատմամբ կիրառված կալանքը խափանման այլ միջոցով փոխարինելու համար։
Դիմելով դատարանին՝ նա նկատեց, չենք կարող չգնահատել երաշխիքի ուժգնությունը, խաղադրույք է դրված Հայաստանի խորհրդարանական ընդդիմության գոյությունը, աշխատանքը, դրա շարունակությունը։
«Նժարին է դրված շատ ուժեղ բան, սա չեք կարող հաշվի չառնել, կարող եք հաշվի չառնել, բայց չգիտեմ՝ ո՞նց եք հիմնավորելու»,-ասաց նա։