Մոնտե Կառլո․ Կարեն Խաչանովը հաղթել է Մեդվեդևին և դուրս եկել քառորդ եզրափակիչ
Աշխարհում
16:43 11/04/2024
Աշխարհ

Մոնտե Կառլո․ Կարեն Խաչանովը հաղթել է Մեդվեդևին և դուրս եկել քառորդ եզրափակիչ

Աշխարհի 17-րդ ռակետ, հայազգի ռուս թենիսիստ Կարեն Խաչանովի Մոնտե Կառլոյում (Մոնակո) ընթացող «Մասթերս» շարքի մրցաշարի երրորդ շրջանի խաղում հաղթել է աշխարհի չորրորդ ռակետ, ռուս Դանիիլ Մեդվեդևին։ Հանդիպումն ավարտվել է 6:3, 7:5 հաշվով՝ հօգուտ Խաչանովի։
Հանդիպման տևողությունը 1 ժամ 53 րոպե էր։

Մոնտե Կառլոյում ընթացող մրցաշարի քառորդ եզրափակիչում Խաչանովը կխաղա Ալեքսանդր Զվերևի (Գերմանիա) և Ստեֆանոս Ցիցիպասի (Հունաստան) դիմակայության հաղթողի հետ։
Մոնակոյի մրցաշարը կավարտվի ապրիլի 14-ին։

Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է ավելի քան 5,9 մլն եվրո։
 

Placeholder
Մոնտե Կառլո․ Կարեն Խաչանովը հաղթել է Մեդվեդևին և դուրս եկել քառորդ եզրափակիչ