Երբ ուժեղ է լինում իմունիտետը, հատկապես մշակութային իմունիտետը, ազգը, տեսակը ամուր է լինում. Բարսեղ Թումանյան
Մշակույթ
09:45 11/04/2024
Հայաստան

Երբ ուժեղ է լինում իմունիտետը, հատկապես մշակութային իմունիտետը, ազգը, տեսակը ամուր է լինում. Բարսեղ Թումանյան

«Որպես օրենք, ինքը` պետությունը, օրգանիզմ է, և իր ներքին պահպանողական ամբողջ հզորությունն իր իմունային համակարգն է։ Երբ ուժեղ է լինում իմունիտետը, հատկապես մշակութային իմունիտետը, ազգը, տեսակը ամուր է լինում»,- նման կարծիք է հայտնել օպերային երգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանը։ 

«Քաղաքը` և' կոնսերվատորիան, և' բժշկական ինստիտուտը, և' համալսարանը, և' պոլիտեխնիկ ինստիտուտը...Սրանք իրար լրացնող մի քաղաքակրթական աշխարհ են, որի որևէ օրգան տեղաշարժել չի' կարելի։ Չէ՞ որ քաղաք և կրթություն հասկացությունները չեն անջատվում, այսինքն` քաղաքակրթությունը քաղաքներն են ստեղծում»,- ասել է նա։ 

 

Placeholder