«Հրապարակ». ԱԺ չի գալիս Գուրգեն Արսենյանը
Օրվա մամուլ
09:32 11/04/2024
Հայաստան

«Հրապարակ». ԱԺ չի գալիս Գուրգեն Արսենյանը

«Հրապարակ» թերթը գրում է.

««Պատիվ ունեմ» խմբակցությունը երեկ ԱԺ նիստի մեկնարկից քիչ անց ցուցադրաբար լքեց դահլիճը, երբ ամբիոնին մոտեցավ Նիկոլ Փաշինյանը, որ ներկայացնի կառավարության ծրագիրը: Խմբակցության շարքերում հպարտ մենության մեջ մնացել էր միայն խմբակցության  նախկին անդամ Իշխան Զաքարյանը, ով հազվադեպ է ԱԺ գալիս, քանի որ ամբողջությամբ նվիրվել է Համահայկական խաղերի կազմակերպմանը, որոնք այսուհետ 2 տարին մեկ են կայանալու:

Փոխարենը ԱԺ չի գալիս Գուրգեն Արսենյանը, ով, հիշեցնենք, հակասություններ ունի՝ կապված ՔՊ-ի տնտեսական քաղաքականության հետ, և մանդատը վայր դնելու մտադրություն։ Նա տևական ժամանակ է՝ գտնվում է արտերկրում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Placeholder