19-ամյա զինծառայողը «ձախ ոտնաթաթի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Իրավունք
09:37 11/04/2024
Հայաստան

19-ամյա զինծառայողը «ձախ ոտնաթաթի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց

Ապրիլի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Ճամբարակի բաժին ահազանգ է ստացվել  «Ճամբարակ» բժշկական կենտրոնից, որ  հրազենային վիրավորումով իրենց մոտ են տեղափոխել մի քաղաքացու։ Այդ մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Հիվանդանոց է մեկնած  ոստիկանները պարզել են, որ հրազենը լիցքավորելու ընթացքում պատահաբար իր ոտքին կրակելու հետևանքով «ձախ ոտնաթաթի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխվածը Արագածոտնի մարզի բնակիչ 19-ամյա Տիգրան  Չ-ն է, որը ժամկետային զինծառայող է։

Դեպքի փաստով ոստիկանության Ճամբարակի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Placeholder
19-ամյա զինծառայողը «ձախ ոտնաթաթի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց