Աշոտյանը ևս 3 ամիս կմնա կալանքի տակ
Իրավունք
16:10 11/04/2024
Հայաստան

Աշոտյանը ևս 3 ամիս կմնա կալանքի տակ

«Դատարանը գտնում է, որ կալանքի ժամկետը պետք է հետաձգել ևս երեք ամիս ժամանակով՝ մինչև 2024 թ. հունիսի 15-ը ներառյալ»,-հայտարարեց  ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատավոր Վահե Դոլմազյանը։

Խափանման միջոցի վերաբերյալ որոշումը, ինչպես հայտնեց դատավորը, առանձին փաստաթղթոց կտրամադրվի դատավարության մասնակիցներին, ինչից հետո սահմանված ժամկետում որոշման վերաբերյալ կարելի է ներքկայացնել վերաքննիչ բողոք։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց ապրիլի 16-ին, ժամը 16։00-ին։ 

Դատավորի կողմից որոշումը հրապարակելուց հետո դատարանի դահլիճում ներկաները վանկարկեցին «ամոթ, ամոթ»։

-Ամոթ եք գոռում մարդկանց, որոնք ամոթ չունեն,-արձագանքեց Արմեն Աշոտյանը, ապա շարունակեց,-Նիկոլ Փաշինյանն է գրել այս որոշումը։ Երբ ես նստում էի, Հայաստանն արցախ ուներ, արցախը հայկական էր, հիմա Արցախը հայկական չէ, չգիտեմ՝ դուրս գալուցս ինչ կմնա հայկական։ 

Placeholder
Աշոտյանը ևս 3 ամիս կմնա կալանքի տակ