Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իշխանությունը երկիրը տանում է փլուզման ճանապարհով և դա անում է գիտակցված. Աբրահամյան
«Ռուսաստանի հետ հարաբերությունների մակարդակի իջեցումը, ՀԱՊԿ հետ գործնականում ակտիվության սառեցումը բավականին անորոշ և վտանգավոր իրադրություն են ստեղծել»,- Ազգային ժողովում Հայաստանի կառավարության ծրագրի 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկումից հետո ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նա նշեց, որ կառավարությունը Հայաստանը տեղափոխել է տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների բախումների դաշտ և ցանկացած քայլ, եթե դա նույնիսկ անկեղծ է ու դրա տակ թաքնված ականներ չկան, դիտարկվում է «հակա»-ների դաշտում։
«Իմ միանշանակ համոզմունքն է ՝ դուք երկիրը տանում եք փլուզման ճանապարհով և դա անում եք գիտակցված, իսկ ձեր հռչակած իրական-պատմական դիլեման արհեստական է, որովհետև դուք արդեն ընտրել եք հանձնվող Հայաստանի դիլեման»,- ասաց Աբրահամյանը։
Տիգրան Աբրահամյանի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում։