Վաղը Երևանում կգրանցվի մինչև +23 աստիճան տաքություն
Հասարակություն
16:53 12/04/2024
Հայաստան

Վաղը Երևանում կգրանցվի մինչև +23 աստիճան տաքություն

Երևան քաղաքում ապրիլի 12-ի ցերեկը, 13-ին, 14-ի գիշերը, 16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 14-ի ցերեկը, 15-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։


Հանրապետության տարածքում ապրիլի 12-ի ցերեկը, 13-ին, 16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 14-ին, 15-ի գիշերը շրջանների զգալի մասում, 15-ի ցերեկը առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

Քամին՝ հյուսիսարևմտյան 2-4մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20մ/վ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 12-13-ի ցերեկը կբարձրանա 5-7, 14-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով։

Placeholder
Վաղը Երևանում կգրանցվի մինչև +23 աստիճան տաքություն