Դպրոցների հետ կապված պանիկան տեղին չէ. ԿԳՄՍՆ
Կրթություն, գիտություն
11:28 12/04/2024
Հայաստան

Դպրոցների հետ կապված պանիկան տեղին չէ. ԿԳՄՍՆ

«Հայաստանի դպրոցներում  բնականոն դասապրոցի  կազմակերպման առումով անհանգստանալու հիմքեր չկան»,-Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Կարինե Մանուկյանը։

Նա նշեց՝  «Տելեգրամ» ալիքներով տարածվող տեղեկատվությունը, թե իբր Հայաստանի դպրոցներում ահաբեկչություն է նախապատրաստվում,  ուսումնասիրվում է իրավապահների կողմից: Հորդում ենք ծնողներին և ուսուցիչներին՝ տուրք չտալ ապատեղակատվությանը, անհարկի խուճապ չտարածել:

Նախարարությունից փոխանցեցին, որ իրենք ևս որոշ ահազանգեր ստացել են, իրավապահներն ուսումնասիրում են  լուսանկարը, որը տարածվում է դպրոցներում ահաբեկչության նախապատրաստման մասին տեղեկատվության հետ։

«Անհանգստանալու կարիք չկա։ Հորդորում ենք դասապրոցեսը  կազմակերպել բնականոն հունով»,-ասաց Կ. Մանուկյանը՝ ընդգծելով, որ պանիկան անտեղին է։

Հղում անելով տեղեկատվական անվտանգության որոշ մասնագետների՝ նախարարությունից նշում են, որ լուսանկարը, որը տարածվում է այդ տեղեկատվության հետ, հին է և արված է այլ երկրում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Placeholder
Դպրոցների հետ կապված պանիկան տեղին չէ. ԿԳՄՍՆ