Պուտինը Տիգրան Քեոսայանին շնորհել է վաստակավոր արտիստի կոչում
Մշակույթ
14:31 12/04/2024
Աշխարհ

Պուտինը Տիգրան Քեոսայանին շնորհել է վաստակավոր արտիստի կոչում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պրոդյուսեր Տիգրան Քեոսայանին շնորհել է «Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ» պատվավոր կոչում։ Ռիա  Նովոստի հաղորդմամբ, համապատասխան հրամանագիրը տեղադրված է իրավական ակտերի պաշտոնական հրապարակման կայքում։

Բացի այդ, Պուտինը նաև «ՌԴ վաստակավոր արտիստ» կոչում է շնորհել Ս.Ա. Գերասիմովի անվան Կինեմատոգրաֆիայի համառուսաստանյան պետական համալսարանի դոցենտ Ռենատ Դավլետյարովին:

Տիգրան Քեոսայանը կինոռեժիսոր Էդմոնդ Քեոսայանի և դերասանուհի Լաուրա Գևորգյանի որդին, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր Դավիթ Քեոսայանի եղբայրն է։ 

Placeholder
Պուտինը Տիգրան Քեոսայանին շնորհել է վաստակավոր արտիստի կոչում