Օկուպացված Քարվաճառում երկու ադրբեջանցի է մահացել
Քաղաքական
13:47 12/04/2024
Տարածաշրջան

Օկուպացված Քարվաճառում երկու ադրբեջանցի է մահացել

Ադրբեջանի կողմից օկուպացված Քարվաճառում զինվորական բեռնատարն ընկել է գետը։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Լուրում ասվում է, որ  Ռահիմ Շահբազովը (ծնված 1981 թ.), որը վարել է Howo բեռնատարը, կորցրել է կառավարումը, ինչից հետո ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել գետը։

Միջադեպի արդյունքում մահացել են վարորդ Շահբազովը և ուղևոր Բախրամ Սադիգովը (ծնված 1998 թ.)։

Placeholder