Ապահով ապրել սիրելը անվտանգ ապրելու երաշխիք չէ
Քաղաքական
14:06 12/04/2024
Հայաստան

Ապահով ապրել սիրելը անվտանգ ապրելու երաշխիք չէ

Դպրոցների հետ կապված պանիկան տեղին չէ՝ հայտնել են կգ սմ նախարարությունից։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, իսկ դուք երաշխավորո՞ւմ եք ՀՀ դպրոցների  ապահովությունը։

Նկատեք, չի ասում՝ մենք երաշխավորում ենք, ապահովում ենք անվտանգությունը, ընդամենը ասում է՝ «պանիկան տեղին չէ», «ավելորդ պանիկա»։ Ինչ կապ ունի Ժաննա Անդրեասյանի ասած «ուսումնական պրոցեսը բնականոն կազմակերպելը» հնարավոր կամ անհնարին ահաբեկչության հետ։ Ուսումնական պրոցեսը մի բան է, անվտանգային հարցերը՝ լրիվ ուրիշ։

Եթե նախարարությունը չի երաշխավորում երեխաների ապահովությունը, ուրեմն չի կարող որոշել, թե ծնողների պանիկան ավելորդ է, թե տեղին։

Ապահով ապրել սիրող հանրությունը նեղվեց լուրից, սկսեց տարածել տեղեկատվական անվտանգության որոշ մասնագետների գրառումները, թե՝   լուսանկարը, որը տարածվում է այդ տեղեկատվության հետ, հին է և արված է այլ երկրում։

Նախարարությունը ևս կախվեց լուսանկարից։

Բայց ինչ կապ ունի լուսանկարը։ Կարող էին փոթորիկի նկար դնել, նախարարությունը պիտի ասեր՝ Հայաստանը ծով չունի՞։ 

Կներեք, բայց խնդիրը գիտե՞ք՝ դատավորը մեկին մահապատիժ է վճռում,  պայմանով, որ՝ այն իրականացվի մի շաբաթվա ընթացքում, ու որ դատապարտյալը չիմանա, թե որ օրն է լինելու։

Գիտե՞ք։ Փաստաբանը իր պաշտպանյալին բացատրում է, որ նման ձևակերպմամբ ոչ մի օր չեն կարող մահապատիժը իրականացնել ...։ Ու հենց փաստաբանը ասում է դա իր պաշտպանյալին,  արդեն ցանկացած օր կարող է մահապատիժը լինել։

Հիմա՝ այ հանրություն ջան, դուք ինչու եք ոստիկանության ու նախարարության գործը ձեր վրա վերցնում, դու՞ք ինչու եք երաշխավոր դառնում երեխաների ապահովության։

Դա ձեր գործը չէ։ Ահաբեկչության դեմ պայքարի պատասխանատուները քանի տարի պետական սահմաններից դուրս չեն կարողանում ադրբեջանցուն հետ վռնդել, քաղաքացիների բռնած դիվերսանտ-մարդասպանին էլ հետ տվեցին ադրբեջանին։

Կամ իրոք հարթապահեք դպրոցներում, ստուգեք մեկ առ մեկ, անվտանգային միջոցառումներ արեք, կամ էլ ձայներդ կտրեք, թե՝ «լուսանկարը հինա է, ահազանգը կեղծ է»։

Ապահով ապրել սիրելը անվտանգ ապրելու երաշխիք չէ, խելքներդ գլուխներդ հավաքեք։ Պահանջեք, որ համակարգը աշխատի, ոչ թե լեզվին տալով ականջներիդ լապշա կախի։

Անահիտ Ոսկանյան

Placeholder