Դատարանը Նարեկ Մալյանին ազատազրկեց 1 տարի ժամկետով
Քաղաքական
13:18 12/04/2024
Հայաստան

Դատարանը Նարեկ Մալյանին ազատազրկեց 1 տարի ժամկետով

Գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ Նարեկ Մալյանին դատարանը մեղավոր ճանաչեց  Քր. օրենսգրքի 329 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարքի կատարման համար ու դատապարտեց  ազատազրկման մեկ տարի ժամկետով։

Վճիռն ընթերցեց ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուսաննա Գզոգյանը։

«Հաշվակցել Նարեկ Մալյանի անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածը 2023 թ. սեպտեմբերի 20-ից մինչև 2024 թ. ապրիլի 12-ը, նրա նկատմամբ վերջնական պատիժ սահմանել ազատազրկում 5 ամիս 7 օր ժամկետով»,-ընթերցեց դատավորը եզրափակիչ մասը։

Հիշեցնենք, որ Նարեկ Մալյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցվել է ֆեյսբուքյան ուղիղ եթերի պատճառով։

Placeholder
Դատարանը Նարեկ Մալյանին ազատազրկեց 1 տարի ժամկետով