«Հրապարակ». Փաշինյանն իր «ուսապարկերին» չլուսավորելով խորացնում է իշխանական թիմի կասկածները
Օրվա մամուլ
09:20 13/04/2024
Հայաստան

«Հրապարակ». Փաշինյանն իր «ուսապարկերին» չլուսավորելով խորացնում է իշխանական թիմի կասկածները

«Հրապարակ» թերթը գրում է.

«Բրյուսելյան հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանի «լռությունը» և խուսափողական պահվածքն անհանգստություն են առաջացրել ՔՊ-ում։ «Պատմական» հանդիպումից 1 շաբաթ է անցել, սակայն Փաշինյանը դեռ չի հանդիպել նրանց հետ, չի ներկայացրել հանդիպման ոչ հրապարակային դրվագները, չի տվել գնահատականներ, ինչպես արել է սովորաբար Հայաստանից դուրս հանդիպումներից հետո։ Հատկապես որ վերջերս նա առավոտից ուշ երեկո ԱԺ-ում էր՝ մասնակցում էր կառավարության 5-ամյա ծրագրի անցած տարվա գործունեության քննարկմանը:

ՔՊ-ականներն անհամբեր սպասել են, որ վարչապետը թեկուզ նիստերի մեծ ընդմիջումների ժամանակ կլուսավորի իր «ուսապարկերին», ավելին` չորեքշաբթի կեսօրից հետո արդեն հայտնի էր, որ խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցելու կառավարություն-ԱԺ հարցուպատասխանին, ընդդիմադիր պատգամավորները հարցազրույցներ էին տվել, որ գնալու են դատարան՝ Արմեն Աշոտյանին տված իրենց երաշխավորությունը ներկայացնելու, և Փաշինյանը կարող էր հրահանգել թիմին` արագ ավարտել հարցուպատասխանն ու փակ նիստ հրավիրել, սակայն դա էլ չի արել՝  խորացնելով իշխանական թիմի կասկածները»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Placeholder