Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ղազախստանի նախագահը
Քաղաքական
11:38 13/04/2024
Աշխարհ

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ղազախստանի նախագահը

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ղազախստանի նախագահ Կասիմ ժոմարտ Տոկաևը: Այս մասին հայտնում է Ղազախստանի Հանրապետության նախագահի մամուլի ծառայությունը։

«Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ապրիլի 15-ին մեկօրյա պաշտոնական այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն և բանակցություններ կվարի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ»,- ասվում է հաղորդագրությունում։

Նշվում է, որ  այցի ավարտից հետո պետության ղեկավարը Երևանից գնալու է Ղազախստանի հեղեղումների գոտում գտնվող շրջաններից մեկը։

Placeholder
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ղազախստանի նախագահը